Իտալացի հնագետները Կոլիզեումի ներքին պատերին որմնանկարների հատվածներ են գտել, որոնք էրոտիկ տեսարաններ էին պատկերում։
Որմնանկարները հայտնաբերվել են երկրորդ եւ երրորդ հարկաբաժինների միջեւ, որը փակ է այցելուների համար։ Այնտեղ այժմ վերականգնողական աշխատանքներ են տարվում։
Որմնանկարներում գլադիատորների հաղթանակներին նվիրված տեսարաններ են (մասնավորապես, աղեղների եւ դափնեպսակների հատվածներ), ինչպես նաեւ էրոտիկ պատկերներ են հայտնաբերվել։ Պատկերների մեջ նաեւ ֆալոսյան խորհրդանիշներ կան, հայտնում է Novolitika-ն։
Կոլիզեումի 2012թ. վերջին սկսված վերանորոգումը կտեւի շուրջ 2,5 տարի եւ կիրականացվի փուլ առ փուլ: Շուրջ երեք հարյուր հազար ճաք ունեցող հուշարձանի վերանորոգման գումարն ուղարկում է ձեռնարկատեր եւ Tod`s կոշիկ արտադրող ընկերության սեփականատեր Դիեգո դելա Վալեն: Աշխատանքը գնահատվում է 25 միլիոն դոլար:





























