Գիտնականներն առաջարկում են բարակ աղիքի անանցանելիությունը բուժել քաղցր ջրով, մասնավորապես, «Կոկա կոլայով»:

Աթենքի համալսարանի բժշկական քոլեջի հետազոտողները փորձարկման շրջանակներում ֆիտոբեզոարով հիվանդ (այս հիվանդության ժամանակ ստամոքսում կամ աղիներում կուլ տված ուտելիքից օտար մարմին է ձեւավորվում) 46 անձանց «Կոկա կոլա» են նշանակել: Հիվանդների կեսի մոտ այդ «օտար մարմինն» ամբողջությամբ վերացել է, իսկ 19 հիվանդի մոտ փափկել եւ հնարավոր է եղել այն հեռացնել:

Բժիշկները հայտնել են, որ գազային ըմպելիքի էֆեկտը կապված է նրա հետ, որ ըմպելիքում կան ֆոսֆորային եւ ածխային թթուներ, հաղորդում է MigNews-ը: