«Associated Press»-ը գտել է նորությունների տարածման նոր միջոց:  Առաջիկայում  AP-ի նորությունները կլինեն ռեստորանային կտրոնների  վրա:Նորությունները տեղ կգտնեն այցելուներին տրվող կտրոնների մյուս երեսին:  Յուրաքանչյուր երկու րոպեն մեկ հաստատություններում  հատուկ սերվերի վրա կուղարկվեն վերջին նորությունները:  Ակնկալվում է, որ գովազդի համար եւս տեղ կհատկացվի:Եթե նախագիծը հաջողի, ապա «Associated Press»-ն նորությունների եւ գովազդի տարածման նոր ուղի կունենա, որը նախկինում չի օգտագործվել:«Associated Press»-ի առաջին գործընկերը կլինի Վաշինգտոնի ամենահին ռեստորններից մեկը`  «Old Ebbitt Grill»-ը, որը հիմնադրվել է դեռ 1856թ-ին, եւ սիրված է քաղաքական գործիչների, լրագրողների եւ հայտնի անձանց համար: