Apple Inc. ընկերությունը կրճատել է iPhone 5-ի բաղադրամասերի պատվերները՝ սմարթֆոնի ցածր պահանջարկի համար:

Մասնավորապես, iPhone 5-ի էկրանի պատվերները գրեթե կրկնակի նվազել են, հայտնել են The Wall Street Journal-ի աղբյուրները: Նաեւ, ըստ նրանց, ընկերությունը կրճատել է նաեւ այլ դետալների պատվերները: Apple-ը մատակարարներին պատվերների նվազման մասին իրազեկել էր դեռ նախորդ ամիս:

Ընկերության նման քայլը պայմանավորված է նրանով, որ նոր iPhone-ի վաճառքը սպասվածի չափ մեծ չի եղել, նշում է WSJ-ը: Պահանջարկի նվազման պատճառը սմարթֆոնների շուկայում Samsung-ի դիրքերի ամրապնդումն է, ինչպես նաեւ  Android պլատֆորմով սմարթֆոններ արտադրող ձեռնարկությունների աճող մրցակցությունը, գրում է «gazeta.Ru»-ն:

2012թ. երրորդ  եռամսյակում Apple-ը սմարթֆոնների համաշխարհային շուկայում զբաղեցրել է  ընդամենը  14,6%-ը, որն զգալիորեն  ցածր է  2011թ. չորրորդ եռամսյակի համեմատությամբ` 23%, ասվում է IDC-ի տվյալներում: Միեւնույն ժամանակ, Samsung Electronics-ի մասնաբաժինը երկու տարվա ընթացքում` 2010- 2012թթ., 8,8% -ից աճել է մինչեւ 31,3%-ի: