Ճապոնացի գիտնականները կտոր են ստեղծել, որի օգնությամբ կարելի է լիցքավորել բջջային հեռախոսը:
Հագուստն էներգիա է ստանում արեւի լույսից: Բջջային հեռախոսը լիցքավորելու համար, այդպիսի կտորից հագուստ կրող մարդը պետք է միայն «միացնի» հագուստն ու կապի այն հեռախոսին:
Նորույթը դեռեւս չի հայտնվել վաճառքում, գիտնականների կարծիքով՝ այն դեռեւս որոշ մշակումների կարիք ունի: Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Utro.ru-ն, սուպերկտորի ստեղծողների հետ արդեն կապվել են մի շարք արտադրողներ, որոնք հետաքրքրված են նոր կտորի արտադրությամբ:





























