«Mars One» հիմնադիրը մտադիր է 2023թ-ին իրականացնել առաջին էքսպեդիցիան դեպի Մարս: Երկրացիներին կտան միայն մեկ ուղղության տոմս. մեր մոլորակ նրանք այլեւս չեն վերադառնա:
Նախագծի հիմնադիրները հրապարակել են մարսեցիներին ներկայացվող պահանջները: Կարմիր մոլորակի բնակիչները պետք է վճռական լինեն, ունենան մարդկանց հետ հարաբերություններ հաստատելու եւ պահպանելու ունակություն, հեշտությամբ հարմարվեն, լինեն հետաքրքրասեր եւ ստեղծագործ անձինք: Էքսպեդիցայի մասնակիցները պետք է 18 տարեկանից բարձր լինեն եւ տիրապետեն անգլերենին, որն էլ լինելու է մարսյան գաղութի պաշտոնական լեզուն: Ապագա մարսեցիներին քաղաքացիության եւ ազգության պահանջներ ներկայացված չեն:
«Mars One»-ը «պատրաստի» մասնագետների չի փնտրում` բժիշկների, օդաչուների կամ երկրաբանների, թեեւ ընտրելու ժամանակ հաշվի կառնվի մասնագիտությունը: Բոլոր նոր մարսեցիները ավտոմատ կերպով կդառնան ռեալթի շոուի մասնակից, որի վաճառքի հաշվին «Mars One»-ը ծրագրում է ծածկել իր ծախսերը: Ի դեպ, նախագծի առաջին չորս մասնակիցների ընտրությունը տեղի կունենա ուղիղ եթերում:





























