Գենետիկների լեհ-հոլանդական խումբը սովորել է վերականգնել մարդու աչքերի եւ մազերի գույնը՝ ԴՆԹ անալիզի հիման վրա: Հետազոտողների աշխատանքն ընդունվել է հրապարակմանInvestigative Genetics ամսագրում:
Նոր հետազոտթւթյան ընթացքում գիտնականները կիրառել են մի մեթոդ, որը սկզբնապես նախատեսված է եղել դատաբժշկական փորձաքննությունների համար: Այն ենթադրում է 24 գենետիկ պոլիմորֆիզմների՝ ԴՆԹ-ում եզակի տարատեսակների անալիզ, որոնք կարելացվում են մարդու աչքերի եւ մազերի գույնի հետ:
Գիտնականները ցույց են տվել, որ իրենց մշակած մեթոդի օգնությամբ կարելի է վերլուծել ոչ միայն ԴՆԹ-ի ժամանակակից նմուշները, այլեւ՝ հնագույն նմուշները, գրում է Lenta.ru-ն:
Որպես այդ մեթոդի հնարավորությունների ցուցադրություն, հեղինակները վերլուծել են լեհ գեներալ եի արտաքսման մեջ գտնվող Լեհաստանի վարչապետ Վլադիմիր Սիկրոսկիի ԴՆԹ-ն: Պարզվել է, որ Սիկորսկին կապուտաչյա շիկահեր է: Հետազոտության համար առավել բարդ է եղել 12-14 դարերում Կրակովից ոչ հեռու, բենեդիկտոսյան աբբայության պատերի մոտ թաղված անհայտ կնոջ ոսկորներից ստացված ԴՆԹ-ի նմուշի հետազոտումը: Վերլուծությունը պարզել է, որ կինն ունեցել է մուգ գույնի մազեր եւ մոխրագույն աչքեր:





























