Երկիր մոլորակի ուղեծիր կարձակվի իրանական «կյանքի կապսուլը», որում կապիկ կա: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին հայտնել է իրանական տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին:

Դա տեղի կունենա հունվարի 31-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում եւ նվիրված կլինի 1979 թվականի իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձին:

Նա հստակեցրել է, որ թռիչքի նախապատրաստություն են անցել երկու կապիկներ: Ներկայումս նրանք գտնվում են կարանտինում: Նրանցից մեկի տիեզերք թռիչքը կլինի առաջին փուլը, որից հետո Իրանը մտադիր է առաջիկա 5-8 տարիներին պատրաստվել մարդու տիեզերք թռիչքին, ասել է Ֆազելին, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:

Ինչպես հաղորդում է «ԵվորՍՄԻ»-ն, առաջին անգամ կենդանի օրգանզիմներին տիեզերք հասցնող այդ սարքն Իրանը գործարկել է 2010 թվականի փետրվարի սկզբին: «Կյանքի կապսուլը», որում այն ժամանակ եղել են 4 կրիաներ, մկներ ու որդեր, տիեզերք է հասցրել իրանական «Կավոշգար-3» հրթիռը:

Համիդ Ֆազելին չի հայտնել հրթիռի տեսակը, որը պետք է այս անգամ տիեզերք հասցնի «Կյանքի կապսուլը»: