Լույսի արագությամբ սլանալն իրականում այնպիսին չէ, ինչպես ցուցադրվում է հոլիվուդյան ֆանտաստիկ ֆիլմերում: Եթե նույնիսկ նման արագությամբ տեղաշարժվելու հնարավորություն գոյություն ունենար, ապա ամեն բան բոլորովին այլ տեսք կունենա: Դա ցուցադրել են բրիտանական Լեսթերի համալսարանի ուսանողները:

Նրանք հաշվարկել են, որ տիեզերքում անսահման արագությամբ թռչող, «Աստղային պատերազմներ»-ի  «Հազարամյակի բազեի» տեսքն ունեցող տիեզերանավում կգործեին ֆիզիկայի օրենքները, իսկ դա նշանակում է, որ այնտեղ գտնվող մարդիկ չէին տեսնի աստղերի անվերջ ձգվող ուրվագծերը:

Դրա փոխարեն, նրանք կբախվեին Դոլեփի էֆեկտին: Այսպես կոչված, ցամաքային «կապույտ տեղաշարժի» արդյունքում աստղային լուսարձակումը տեսանելի սպեկտրից կանցներ ռենտգենյան դիպազոն, տիեզերական ճանապարհորդներին երեւալով որպես լուսավոր դիսկ:

Նույն էֆեկտը տեղի է ունենում, երբ աշխատում է «շտապօգնության» ազդանշանը, նշվում է ուսանողների հոդվածում, որը տպագրվել է Journal of Physics Special Topics կայքում, գրում է NEWSru.com-ը: