NEWS.am-ը որշակի կրճատումներով ներկայացնում է «The Hill»-ում հրապարակված Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ Գարի Սեմերջյանի հոդվածը.

Այն դեպքում, երբ Արեւմուտքը վերջերս խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցները, նրա միակ քրիստոնյա հարեւանը այլ մոտեցում է որդեգրել Իսլամական Հանրապետության նկատմամբ: Քաղաքական սահմանափակումներն ու հնարավոությունների բացակայությունը դեպի ծով ելք չունեցող Հայաստանին ստիպում են Արեւմուտքի քաղաքականությունից տարբերվող քաղաքականություն որդեգրել մեկ հիմնական պատճառով` գոյապահպանութան:

Հաշվի առնելով Իրանի մրցակցությունը Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ` Կովկասի վրա ազդեցության հարցում, նրա լարված հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ միջազգային մեկուսացումը,  վերջին շրջանում Իրանն ամրապնդել է տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերը Հայաստանի հետ:  Բացի այդ, երկրի հյուսիսում բնակվում են ավելի քան 15 մլն ադրբեջանցիներ, որն առաջացնում է հնարավոր անջատողական շարժման առնչությամբ Իրանի անհանգստությունը: Սպառնալիքի առկայության պատճառով թույլ Ադրբեջանը բխում է Իրանի շահերից, եւ Հայաստանը կարեւոր լծակ է դառնում այդ հարաբերություններում: Այսպիսով, մենք նկատում ենք միջազգային հարաբերությունների անսովոր իրավիճակ, երբ իսլամական պետության շահերը համընկնում ենք քրիստոնեական երկրի շահերի հետ` ի վնաս մեկ այլ մահմեդական երկրի: Միաժամանակ Հայաստանը հստակ հասկացնել է տվել, որ այդ հարբերույուններն ի վնաս չեն  Արեւմուտքի կամ Ռուսաստանի:

Այդ խորացող կապերի նկատմամբ բավականին հանդուրժող է ԱՄՆ-ը: Մինչեւ հիմա  ԱՄՆ-ը զգուշավոր է,  ըմբռնումով է մոտենում, բայց ապագայում դա կարող է փոխվել:

Հայ-իրանական հարաբերությունները վերահսկողության տակ պահելու եւ տարածաշրջանում իր հնարավորւթոյւններն ընդլանելու հարցում Հայաստնին օգնելու համար` Օբամայի վարչակազմը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա` Հայաստանի հետ սահմանն անհապաղ եւ առանց նախապայմանների բացելու ուղղությամբ: ԱՄՆ-ը նաեւ պետք է ակտիվացնի ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարագվորման հասնելու հարցում: Բացի այդ, ԱՄՆ-ը պետք է աջակցի տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային նախագծերում Հայաստանի ինտեգրացիային: Այսպիսով, Միացյալ Նահանգները կօգնեն Հայաստանին նվազեցնել իր կախվածությունը Իրանից` Արեւմուտքի երկրների հետ ինեգրացիա ապահովելով: Հայաստանն ու նրա ժողովուրդն ավելի քիչ չեն ցանկանում եւ այդ նպատակին հասնելու համար ամերիկյան եւ եվրոպական աջակցության կարիք ունեն: Հակառակ դեպքում Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան շարունակել նայել Իրանին: