Պենտագոնն ակտիվ աշխատանքներ է տանում տեղեկատվական պատերազմի վարման հարձակողական մեթոդների ստեղծման ուղղությամբ, ընդ որում դրանց մի մասն արդեն օգտագործվում է գործնականում: Այդ մասին հաղորդում է ամերիկյան Time թերթը՝ վկայակոչելով ռազմական շրջանակներում տեղեկացված աղբյուրները:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մասնագետները, որոնց պարտականությունն է լուծել այդ խնդիրները, որպես հիմնարար սկզբունք անվանում են «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» արտահայտությունը:

Որպես այդ խնդիրները լուծելուն միտված գերխնդիր Պենտագոնը կցանկանար հնարավորություն ստանալ հարձակումներ կատարել հակառակորդի համակարգչային ցանցի վրա՝ դրանք ամբողջովին շարքից հանելով:

Բացի այդ, նախարարությունը կցանկանար կանխել «հակառակորդի կողմից ծայրահեղ կարեւոր տեղեկություններին, համակարգերին եւ ծառայություններին հասնելը», նաեւ շփոթմունքի մատնել՝ ապատեղեկատվության միջոցով: