Curiosity մարսագնացը նոր առաջադրանք ունի՝ մոտակա ժամանակներում ապարատը  Գեյլա խառնարանի շրջանում 2,5 սանտիմետրանոց շաղափով կհորատի Մարսի վերին հատվածն ու հողի օրինակները կբերի քիմիական վերլուծության համար։ Փորձի նպատակը տափակ ափսեում ջուր գտնելն է, գրում է Space.com-ը։ 

Մարսագնացը կհորատի Ջոն Կլեյնի ափսեն։ Այն իր անունը ստացել է նախագծի նախկին փոխղեկավարի պատվին, որը մահացել է 2011 թվականին։ Կարո՞ղ է արդյոք հորատման մեխանիզմը նորմալ անցնել մարսյան հողի միջով, հայտնի չէ։

Curiosity առաքելության ղեկավար Ռիչարդ Կուկը նշել է, որ եթե ինչ-որ բան «այնպես չընթանա» NASA-ում ոչ ոք չի զարմանա, հաղորդում է «Ուտրո.ռու»-ն։

Curiosity-ն հասել է Կարմիր մոլորակին 2012 թվականի օգոստոսի 6-ին։ Մարսագնացի նպատակն է մոլորակի վրա գտնել կյանքի հետքեր եւ դրանց աշխարհագրական պատմություններն ուսումնասիրել։ Curiosity-ին հաջողվել է անել մի քանի հետաքրքիր լուսանկարներ Մարսում եւ մոտ է բացահայտմանը։ Մասնավորապես, դեկտեմբերի սկզբին նրա օգնությամբ գիտնականները պարզել են, որ Մարսի ջուրը հինգ անգամ ավելի ծանր է, քան Երկրինը։