«Ռեգիոն» հետազոտական կենտրոնն, այսօր` հունվարի 16-ին, կազմակերպել էր «Հանրային երկխոսություններ»` www.publicdialogues.info կայքի շնորհանդեսը: Այն  պատրաստվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ ժամանակն էր հայ-ադրբեջանական համատեղ կայք ունենալ, որի միջոցով կկատարվեն մի շարք աշխատանքներ եւ կներկայացվեն դրանց արդյունքները: Ի դեպ, հունվարի 18-ին կայքի շնորհանդեսը տեղի կունենա Բաքվում:

Նշենք, որ  www.publicdialogues.info-ում կարելի է գտնել տարբեր ոլորտների հայ եւ ադրբեջանցի մասնագետների զուգահեռ հարցազրույցներ, մասնակցել օնլայն մամուլի ասուլիսների` հարցեր ուղղելով հայ եւ ադրբեջանցի բանախոսներին: