Տաջիկստանի Կապի ծառայությունը հերթական անգամ փրովայդերներին կարգադրել է արգելափակել Facebook-ը եւ երեք այլ կայքեր, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերին արգելափակվել էին երաժշտություն, տեսանյութեր պարունակող կայքերը, այդ թվում՝ «Վկոնտակտե», «Օդնոկլասնիկի» եւ Twitter սոցցանցերը:
Նոյեմբերի վերջին Կապի ծառայության կարգադրությամբ արգելափակվել էր նաեւ Facebook սոցիալական ցանցը: Իշխանությունները դա հիմնավորել էին նրանով, որ կայքում «երկրի եւ դրա ղեկավարության մասին բամբասանքներ են տարածվում»: Միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի կոչից հետո դեկտեմբերի 4-ին Facebook-ի հասանելիությունը վերականգնվել էր:
Այս պահին Տաջիկստանում մոտ 30 լրատվական կայք է արգելափակված:




























