Ֆրանսիայի մայրաքաղաքում հունվարի 9-ի երեկոյան անհայտ անձանց կողմից սպանված 3 քուրդ կին ակտիվիստների թաղման արարողությունը Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում սկսվել է տանսյակ հազարավորների մասնակցությամբ։

Firat գործակալության փոխանցմամբ՝  քուրդ կին ակտիվիստների թաղման արարողության ժամանակ մի շարք մասնակիցներ պարզել են սպանված  3 քուրդ կանանց լուսանկարները, ինչպես նաեւ PKK-ի դրոշը, Աբդուլլահ Օջալանի լուսանկարները։

Նշենք, որ հունվարի 9-ի երեկոյան Փարիզի Քրդական ինստիտուտի շենքում գտնվող «Քուրդիստանի ինֆորմացիոն բյուրո» եւ 3 կանանց սպանված են հայտնաբերել։

PKK-ի հիմնադիրներից Սաքինե Ջանսըզը, ով  հանդիսանում էր Գերմանիայում PKK-ի ներկայացուցիչը, եւ  «Քուրդիստանի ազգային կոնգրես»-ի Փարիզի ներկայացուցիչ Ֆիդան Դողանը սպանվել են գլխին ստացած հրազենային վնասվածքներից, իսկ Լեյլա Սոըլեմեզը՝ որովայնին ստացած վնասվածքից։