Քիչ հարստացված ուրանի փոխանակումն Իրանի տարածքում պետք է իրականացվի միաժամանակ եւ զուգահեռ։ Այս մասին փետրվարի 4-ին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդրեզա Սաջադին։
«Մենք կարծում ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի, ինչպես նաեւ այլ կողմերի ճիշտ քաղաքականության դեպքում այդ փոխանակումը կիրականացվի»,- հայտարարել է Սաջադին։
Դեսպանն ընդգծել է, որ երկիրը այդ գործընթացի իրականացման ճիշտ բանաձեւ է փնտրում. «Մենք պայման ենք դրել, որ այդ փոխանակումը պետք է լինի Իրանի տարածքում միաժամանակ եւ զուգահեռ»։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ի իր հարցազրույցում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է քիչ հարստացված ուրանի՝ միջուկային վառելիքի հետ փոխանակմանը։




























