«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ Հայաստանի ամբողջ տարածքում ընկերության բոլոր տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան ինչպես ամանորյա գիշերն, այնպես էլ հաջորդող հանգստյան օրերին:  Խափանումներ չեն գրանցվել  ոչ ֆիքսված եւ ոչ էլ բջջային ցանցերի աշխատանքում:

2012թ-ի դեկտեմբերի 31-ին եւ 2013թ-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Beeline ցանցը սպասարկել է  ավելի քան 11.7 մլն. զանգ: Նույն ժամանակահատվածում Beeline բջջային ցանցի բաժանորդներն ուղարկել են ավելի քան 600 հազար SMS հաղորդագրություն:

Նշենք, որ ընկերության տվյալների փոխանցման կապուղիներով վերը նշված ժամանակահատվածում ստացվել/փոխանցվել է ավելի քան 188 ՏԲ  տվյալ: Այդ ծավալը գրեթե համարժեք է երեք միլիոն հատոր «Բրիտանիկա» (Britannica) պատկերազարդ հանրագիտարանի եւ գրեթե հինգ անգամ գերազանցում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահպանվող տեղեկատվության ծավալը: