Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտնել է, որ հունվարի 17-ին Թեհրանում կայացած հանդիպումն Իրանի իշխանությունների հետ անարդյունք է ավարտվել: Բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա փետրվարի 12-ին, կրկին Թեհրանում, հայտնել է ԱԷՄԳ-ի Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցող Հերման Նակերցը:

Նախօրեին իրանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ բանակցությունները զգալի արդյունքներ չեն տվել:

Նակերցը նշել է, որ ԱԷՄԳ-ի փորձագետներն այդպես էլ իրավունք չեն ստացել այցելել Պարչին քաղաքում գտնվող ռազմակայան, որտեղ, ըստ որոշ փորձագետների, կարող են միջուկային զնեք ստեղծելու աշխատանքներ իրականացվել, հաղորդում է Reuters-ը: