Կիբեռհանցագործներին հաջողվել է ԱՄՆ Այովա նահանգի ազարտային խաղերի հանձնաժողովի համակարգչից գողանալ խաղատների 80 հազար աշխատակցի վերաբերյալ տվյալներ։ Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, այս մասին հայտարարություն է տեղադրվել հանձնաժողովի կայքում։ Հայտարարությունում նշված է, որ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 26-ին, երբ ցանցի պետական պաշտպանիչ համակարգի աշխատունակությունը նվազել է, եւ կիբեռհանցագործները կարողացել են կոտրել պաշտպանիչ համակարգն ու ներբեռնել գաղտնի տեղեկությունը. АР-ի տեղեկություններով, ցանցը կոտրած հաքերը արտաքին համակարգչային համար է օգտագործել։
Տվյալների բազայում, եղել են կազինոների եւ տոտալիզատորների աշխատակիցների անձնական, ինչպես նաեւ նրանց սոցիալական ապահովագրության մասին տեղեկություններ։ Հանձնաժողովը հայտարարության մեջ նշել է նաեւ, որ մինչեւ այժմ, այս միջադեպի հետ կապված որեւէ խարդախության դեպք չի գրանցվել։




























