Instagram հանրահայտ ֆոտո ծառայությունն առաջին անգամ հրապարակել է այցելությունների վիճակագրությունն ու օգտվողների ակտիվության տվյալները։

Ֆոտոծառայության ամենամսյա լսարանն, ըստ ընկերության, կազմում է 90 միլիոն մարդ։

Բացի այդ, Instagram-ը նշել է, որ բաժանորդներն ամեն օր բեռնում են 40 մլն նկար, վայրկյանում թողնում են մոտ 10 հազար մեկնաբանություն եւ 8,5 հազար անգամ հավանում են, հաղորդում է «Ուտրո.ռու»-ն։ 

Հրատարակությունը նշել է, որ ցուցանիշի հրապարակումը հետեւել է Instagram-ից զանգվածային բաժանորդների արտահոսքի մասին խոսակցություններին։