«Հրապարակը» գրում է, թե նոր մանրամասներ են ի հայտ գալիս Պետրոս Մակեյան-Լեւոն Զուրաբյան վեճի մասին, պարզվում է՝ այն սկսվել է Վարդան Օսկանյան-Լեւոն Զուրաբյան գաղտնալսմանը հաջորդող ՀԱԿ նիստում:

Այդ օրը Մակեյանը Զուրաբյանից պահանջել է բացատրություն տալ գաղտնալսման համար, ինչպես նաեւ, թե ինչ է նշանակում մարտի 1-ի զոհերի նկատմամբ նման վերաբերմունքը:  Ի պատասխան, Լեւոն Զուրաբյանն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել, որովհետեւ հայտնի է անվտանգության մարմինների ոճը, երբ մտքերը կոնտեքստից հանվում եւ ցանկալի ձեւով են ներկայացվում: Բացատրությունը չի բավարարել Մակեյանին, եւ հենց այդ նիստում նա պահանջել է Զուրաբյանի հրաժարականը:

Արդյունքում, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Լեւոն Զուրաբյանը որոշել է խաղի մեջ ներքաշել ՀԱԿ Աջափնյակի ղեկավար Պետրոս Գեւորգյանին, որը ԺՀԿ քաղխորհրդի անդամ է եւ փորձում է թավշյա «պերեվարոտ» անել: Այստեղ մի նյուանս էլ կա՝ այդ գրասենյակի ծախսերը հոգում է ՀԱԿ-ը, այսինքն՝ Զուրաբյանը: