Համացանցից օգտվողները Լուսնի վրա այլմոլորակայինների են նկատել. Լուսնի մակերեւույթի կադրերում նրանք նկատել են քաոսային շարժվող խորհրդավոր օբյեկտներ:

Ըստ «The Daily Mail»-ի` համացանցում տեղադրված տեսանյութից երեւում է, թե ինչպես են Լուսնի մութ կողմից մեկը մյուսի ետեւից երկու լուսավոր կետեր են թռչում: Օբյեկտները, որոնք թողնում են օդանավի նման հետագիծ,  արագանում են խառնարանների վրա, մի քանի անգամ կտրուկ փոխում են շարժումը եւ անհետանում տեսադաշտից, գրում է   «Утро.Ру»»-ն:

«YouTube»-ի  օգտատերերի տեսակետները տարբեր են:  Մի մասը կարծում է, որ օբյեկտների վարքագիծը վկայում է նրանց ոչ երկրային ծագման մասին: Մյուսների կարծում են, որ դրանք կարող են սովորական փոշեհատիկներ լինել, օդանավ կամ բարձր թռչող թռչուն: Մեկ այլ խմբի կարծիքով` դա պարզապես պրիմիտիվ մոնտաժ է: