NASA-ի գիտնականները Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը` Մոնա Լիզան  լազերի օգնությամբ փոխանցել են Լուսնի շուրջը պտտվող  հզոր տիեզերական սարքին` Lunar Reconnaissance Orbiter-ին (LRO), դրանով նշանավորելով լազերի օգնությամբ  առաջին անգամ նման բարդ օբյեկտի փոխանցումը:  «Ջոկոնդայի» փոխանցումը, ըստ գիտանկանների, կարեւոր քայլ է դարձել միջմոլորակային տիեզերական սարքերի միջեւ լազվերային հաղորդակցության զարգացման ճանապարհին:

Տիեզերական փոխանցման համար իտալացի նկարչի գլուխգործոցը  բաժանվել է ֆրագմենտների, որոնք վայրկյանում 300 բիթ արագությամբ փոխանցվել են  սարքին:

Պատկերն ստանալուց հետո LRO –ն վերականգնել է նրա բացակայող մասերը (ներկայացված նկարում)  եւ նկարը ետ է ուղարկել Երկիր` օգտագործելով կապի սովորական միջոցը` ռադիոալիքները: