Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները եկել են  այն եզրահանգման, որ գոյություն ունի գեների որոշակի հաջորդականություն,  որը պատասխանատու է առաջնորդի որակների եւ ղեկավարի ունակությունների համար:

Այդ գենոտիպի հայտնաբերման նպատակով գիտնականները վերլուծել են Ամերիկայում անցկացված երկու մասշտաբային հետազոտությունների տվյալները:

Մասնագետները, համադրելով մոտ 4000 գենետիկական նմուշ,  պարզել են, որ  ղեկավարների մեծ մասի մոտ առկա է եղել  «rs4950» գենոտիպը: Հենց այն էլ, ըստ գիտնականների,  վճռորոշ կերպով ազդում է առաջնորդի հատկությունների ձեւավորման վրա: Մասնագետները նաեւ նշում են, որ այդ որակների  զարգացումն ու ի հայտ գալը հաճախ կապված են դաստիարակության հետ, տեղեկացնում է  «Ինտերնովոստին»: