«Samsung Galaxy Note» սմարթֆոնի նոր տարբերակի ի հայտ գալու մասին լուրերը հաստատվել են: «Samsung»-ին մոտ կանգնած աղբյուրն անգամ բացահայտել է ապագա նորույթի մի քանի տեխնիկական բնութագրիչներ` նշելով նրա ինդեքսը` «GT-N5100»:
Ըստ աղբյուրի տեղեկատվության` «Samsung GT-N5100»-ը կունենա 8 դյույմ անկյունագծով դիսփլեյ, թեեւ ավելի վաղ խոսովում էր 7,7 դյույմի մաիսն: Նորույթի անվանումը նույնպես դեռ պարզ չէ. «MobileDevice» ենթադրում է, որ այն կկրի «Samsung Galaxy Note 8.0» անվանումը:
Հնարավոր է, որ «GT-N5100» մասին հայտարարվի փետրվարի վերջին Բրասելոնում կայանալիք «MWC 2013» շոուի ժամանակ, իսկ վաճառքը մեկնարկի արդեն մարտին:




























