«Apple» ընկերությունը «iPhone» սմարթֆոնի միանգամից երկու նոր մոդել է փորձարկում: Դրանցից մեկի արտադրությունը կմեկնարկի գարնանը, իսկ վաճառքը` արդեն ամռանը, հաղորդում է «Apple Insider» կայքը` վկայակոչելով  «Jefferies & Company» վերլուծական ընկերության տնօրեն Փիթեր Միսեկին:

Անցած տարի դեկտեմբերին Միսեկը հայտարարել էր, որ iPhone –ի հաջորդ մոդելի վաճառքը կմեկնարկի ամռանը: Հիմա նա դրան ավելացրեց երկու նոր մոդելների փորձարկման, ինչպես նաեւ  «Apple»-ի` փորձնական քանակն արդեն գարնանն արտադրելու մասին տեղեկությունները: Եթե դրանք հավաստի լինեն,  ապա իր պատմության մեջ առաջին անգամ «Apple» կխախտի նորացման ամենամայա ցիկլը` այն կրճատելով գրեթե կրկնակի:

Ըստ վերլուծաբանի` փորձարկվող «Apple»-ներից մեկն այսպես կոչված «iPhone 5S»-ն է, մյուսը` «առասպելական» էժան «iPhone»-ը, որի մշակման մասին լուրերը պարբերաբար հայտնվում են համացանցում եւ օպերատիվ հերքվում «Apple» -ի մենեջերների կողմից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: