Սիլդենաֆիլի, որը սպառողին ավելի հայտնի է Վիագրա անունով, նոր օգտակար հատկություն են հայտնաբերել գերմանացի գիտնականները։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ գիտնականների՝ մկների վրա կատարած փորձով պարզվել է, որ սիլդենաֆիլը արագացնում է սպիտակ ճարպի վերացմանը, որը հիմնականում առկա են կոնքի եւ որովայնի շրջանում։ Բացի դրանից, սիլդենաֆիլը կանխում է քրոնիկական հիվանդությունների առաջացումը, շնորհիվ այն բանի, որ չի թողնում շատ լիպիդներ (ճարպեր) կուտակվեն սպիտակ ճարպի բջիջներում։ Դրանք ունակ են արտադրել նյութեր, որոնք նպաստում են օրգանիզմում բորբոքական պրոցեսներին, գրում է «АиФ»-ը։




























