Հայաստանում ինտերնետ օգտագործում է բնակչության 60,6 տոկոս: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «InternetWorldStats» միջազգային կազմակերպության վարկանիշային աղյուսակից: 2012թ հունիսի դրությամբ` Հայաստանում ինտերնետից օգտվում է 1 միլիոն 800 հազար մարդ, իսկ օրինակ` 2000թ ընդամենը 30 հազար մարդ էր:
ԱՊՀ երկրների մասշտաբով Հայաստանը առաջատար է, իսկ երկրորդ հորիզոնականում Ադրբեջանն է, այնտեղ ինտերնետից օգտվում է բնակչության 50 տոկոս, Ռուսաստանում ինտերնետից օգտվում է 47,7 տոկոս, Բելառուսում` 46 տոկոս, Ղազախստանում` 45 տոկոս, Մոլդովայում` 44,8 տոկոս, Ղրղզստանում` 39.9 տոկոս, Ուկրաինայում` 34,1 տոկոս, Ուզբեկստանում` 30.2 տոկոս, Տաջիկստանում` 13.0 տոկոս, Թուրքմենստանում` 5 տոկոս:
Մեր հարեւան Թուրքիայում ինտերնետից օգտվում է բնակչության 45,7տոկոս, իսկ Վրաստանում` 28,4տոկոս:
Ի դեպ, ըստ Alexa.com կայքի` Հայաստանից ամենաշատ այցելվող կայքերը սրանք են` facebook.com, google.com, youtube.com, Одноклассники.ru, google.am, mail.ru, google.ru, ВКонтакте., ru, yandex.ru, Wikipedia.org:




























