«Megaupload» հոսթինգ ծառայության հիմնադիր Քիմ Դոտկոմը գործարկել է ֆայլերի փոխանակման նոր «Mega» ռեսուրսը: Կայքն օգտատերերին առաջարկում է 50 Գբայթ անվճար տարածք, իսկ վերծանումը կատարվում է 2048-բիթանոց բանալիների օգնությամբ, որոնք գեներացվում են կախված նրանից, թե ինչպես է օգտատերը օգտագործում մկնիկն ու ստեղնաշարը:
Այն օգտատերերը, որոնք կարծում են, որ 50 Գբայթն իրենց չի բավականացնի, կարող են բաժանորդագրման առաջարկ ձեւակերպել, որը ներառում է լրացուցիչ 500 Գբայթ, 2 կամ 4 Տբայթ: Ամսական դրանց վճարը կկազմի համապատասխանաբար 13, 27 եւ 40 դոլար, հաղորդում է 3DNews-ը:





























