Բլոգերները նյույորքյան մետրոյում տեսել են Google-ի ղեկավար Սերգեյ Բրինին՝ ֆուտուրիստական Google Glass ակնոց-համակարգչով, որոնք գրաֆիկական տեղեկատվությունը աջ աչքի դիմաց տեղակայված դիսփլոյին վերարտադրելու հնարավորություն են տալսի, գրում է TechCrunch բլոգը:
Նյույորքցի Նոա Զերկինը իր Twitter-ում գրել է. «Այոոո, հենց նոր մետրոյում զրուցեցի աշխարհի ամենակարող մարդու հետ, հաճելի տղա էր», - Բրինի լուսանկարի տակ գրել է Զերկինը:
Այս տարի CES 2013 ցուցահանդեսում ակնոցը կրում էր նաեւ Google-ի մեկ այլ աշխատակից՝ Google Glass նախագծի ղեկավարներից Ռասս Միրովը, գրում է Mashable-ը:
Սերգեյ Բրինը Google-ի տեխնոլոգիական ստորաբաժանման եւ Google X գաղտնի լաբորատորիայի ղեկավարն է: Ըստ լրատվամիջոցների՝ լաբորատորիայում մշակվում են նաեւ տիեզերք բեռներ հասցնելու վերելակներ, Android-ով սառնարան, բջջայինների համար ձայնային օգնական, մեքենաների ինքնակառավարում, գրում է NEWSru.com-ը:
Առաջին անգամ Google-ը Glass ակնոցը ներկայացրել էր 2012թ. ապրիլին, իսկ պատվերներն ընդունվել էին հունիսից: Այն շուկայում կհայտնվի 2014թ.-ից ոչ շուտ:





























