Հարվարդի մասնագետները նեանդերթալցու համար փոխնակ մայր են փնտրում, որի տեսակն անհետացել է 33 000 տարի առաջ: Գիտնականները փնտրում են «արկածախնդիր կնոջ», ով պատրաստ կլինի կրել նեանդերթալցու պտուղը, գրում է «Daily Mail»-ը:

Կենսաբան Ջորջ Չերչը պնդում է, որ իրեն հաջողվել է ամբողջությամբ վերրծանել հնագույն նախնիի գենետիկ կոդը: Գիտափորձի ավարտի համար նրան մնացել է անել վերջին քայլը` փոխնակ մայր գտնել, տեղեկացնում է «Վեստին»:

Չերչը կարծում է,  որ նեանդերթալցու կլոնավորումը մեծ օգուտ կբերի ոչ միայն գիտությանը, այլեւ ողջ մարդկությանը: Հնագույն մարդիկ, ըստ գիտնականի, շատ խելացի եւ զարգացած են եղել: