Պրինստոնի համալսարանի մի խումբ գիտնականների կատարած հետազոտությունով պարզվել է, որ մարմնի ժեստերն ավելի դժվար է կեղծել, քան դեմքի արտահայտությունը:

«Вести.Ру»-ն Daily Mail-ին հղումով նշում է, որ գիտնականները փորձի մասնակիցներին ցուցադրել են տարբեր հոգեվիճակում գտնվող մարդկանց լուսանկարներ, եւ խնդրել, որպեսզի նրանք նշեն իրենց կարծիքը, լուսանկարներում պատկերված մարդկանց հոգեվիճակի մասին: Արդյունքում միայն դեմքը պատկերող լուսանկարների մասին խոսելիս, փորձի մասնակիցների 50 տոկոսը սխալ եզրակացություն է կատարել, իսկ ամբողջական մարմնի պատկերի դեպքում պատասխաններն ավելի ճշգրիտ են եղել:

Հետաքրքրական է, որ մարդկանց հետ շփվելիս մարմնի որ մասի վրա եք կենտրոնանում թեմայով հարցման մասնակիցների 80 տոկոսը պատասխանել է, որ դա դեմքն է: