Իրանի Հայկական ասոցիացիան տաղանդավոր իրանահայերի գեղարվեստական ստեղծագործությունները ներկայացնելու նպատակով ցուցադրություն է կազմակերպել:
Իրանի «Press TV»-ն հաղորդում է, որ լուսանկարչության, գեղանկարչության, երաժշտության, գրաֆիկայի, տարազի, կինոյի, թատրոնի, քանդակագործության, գրականության եւ պոեզիայի ստեղծագործությունները խմբավորվել են ցուցադրության տարբեր բաժիններում: Այդ ցուցահանդեսը հնարավորություն է տվել օտարներին ներկայացնել իրանական մշակույթում էական դերակատարում ունեցած հայ վարպետներին:
Հայկական մշակույթի հետքն ակնհայտ է երկրի մշակութային բնագավառների մեծ մասում: Օրինակ, 1929թ. Իրանում առաջին «Աբի եւ Ռաբի» համր ֆիլմի ռեժիսորն էր Հովհաննես Օհանյանը: Բացի դրանից, լուսանկարչության, գեղանկարչության եւ հատկապես երաժշտության բնագավառում իրանցիները երբեք չեն մոռանա իրենց հայ հայրենակիցների գլուխգործոցները:
Ներկայումս Իրանում ապրում է ավելի քան 130 հազար հայ:





























