NASA-ի մոլորակներ որոնող Kepler աստղադիտակի գիտնականների խումբը թարմացրել է տվյալների բազան եւ հանել դրանից օգտվելու սահմանափակումները։
Look At Me-ն տեղեկացնում է, որ հետազոտողները NASA Exoplanet Archive-ում տեղադրել են ձեռքի տակ եղած բոլոր տվյալները։ Վերջին անգամ արխիվը թարմացվել էր 2012-ին։ Այդ ժամանակից ի վեր արեգակնային համակարգից դուրս հայտնաբերված մոլորակների թիվն ավելացել է 20 տոկոսով։ Արդյունքում մոլորակ թեկնածու օբյեկտների էքզոմոլորակներ լինելու թիվն այժմ կազմում է 2740, հաստատված են 870-ը։ Այսուհետեւ տվյալները թարմացվելու են ավելի արագ։
Հետազոտող թիմի անդամ Սթիվ Հաուելը ասել է, որ դրանք հայտնաբերվելուն պես կգրանցվեն կայքում, իսկ տվյալները ազատ կլինեն։
Նշենք, որ էքզոմոլորակներ են համարվում այն բնական արբանյակները, որոնք Արեգակնային համակարգից դուրս են, սակայն պտտվում են աստղերի շուրջ։ Գիտնականները որոշել են 2012-ին առաքելությունն ավարտող Kepler աստղադիտակի գործունեության ժամկետը երկարացնել մինչեւ 2016թ-ն։





























