2012թ. ընթացքում Հայաստան-Իրան փոխշահավետ հարաբերությունները բնականոն զարգացում են ապրել։ Երկուստեք տեղի են ունեցել տարբեր պաշտոնատար անձանց մի շարք փոխայցելություններ: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012թ. զեկույցում:
2012թ. ապրիլի 29-ին, պաշտոնական այցով Թեհրան է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպումներ են կայացել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, ԻԻՀ Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի, ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի եւ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:
Օգոստոսի 31-ին, Թեհրանում ընթացող Չմիացած Շարժման գագաթաժողովին մասնակցելու նպատակով Իրան այցելած նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել է ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, ԻԻՀ Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի եւ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:
Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել բազմակողմ համաժողովների շրջանակներում։
2012թ. հոկտեմբերի 23-25-ը Երեւանում կայացել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը:
2012թ. նոյեմբերի 8-ին, Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Մեղրիի ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Տարվա ընթացքում տեղի ունեցել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, Արմեն Մովսիսյանի, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այցերը Թեհրան, Հայաստան են այցելել Իրանի Էներգետիկայի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուն, ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարը, ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեն։
Տեղի են ունեցել նաեւ քաղաքական, իրավական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցությանը նվիրված մի շարք միջգերատեսչական փոխայցելություններ եւ հանդիպումներ։





























