Twitter սոցիալական կայքը մտադիր է մոտ օրերս մեկնարկել կարճ սիրողական տեսահոլովակների նոր ծառայություն, որոնցով բաժանորդները կարող են կիսվել ընկերների հետ, ինչպես Instagram-ում` նկարներով:
Ըստ «Ուտրո.ռու»-ի, խոսքը Vine անունով ծառայության մասին է, որը Twitter-ը ձեռք է բերել դեռ 2012 թվականի հոկտեմբերին: Նոր ծառայությունը կմնա ինքնուրույն ծրագիր եւ մասնակի կապ կունենա Twitter-ի հետ: Ծրագիրը հարկ կլինի ներբեռնել Apple App Store-ից, ապա iPhone-ի օգնությամբ մի քանի վայրկյան տեւողությամբ տեսահոլովակ նկարել: Բաժանորդները հնարավորություն կունենան նաեւ հոլովակներ ստեղծել մի քանի նկար իրար միացնելով, իսկ մի շարք հոլովակներ կարող են դարձնել մեկ տեսանյութ:





























