Դժվար ժամանակներ ապրող «Nokia» ընկերությունը պատրաստվում է այս տարի թողարկել «Nokia EOS» սմարթֆոնը: «Windows Phone» պլատֆորմը լուրջ մրցակցային առավելություն կունենա: Հիշեցնենք, որ վերոնշյալ տեխնոլոգիան, որն իրականացվել էր « Nokia 808 PureView» սմարթֆոնի դեպքում, հնարավորություն է տալիս ստանալ 41 մեգապիքսելանոց լուսանկարներ, հաղորդում է «Ferra»-ն:
Նշվում է, որ «Nokia EOS» սմարթֆոնն ալյումինե կորպուս կունենա, ինչը պետք է ընդգծի արտադրանքի բարձր որակը: Սակայն այն չի փոխարինի «Nokia Lumia 920»-ին, այլ ինքնուրույն լուծում կլինի:





























