Լոնդոնի դատարանը կրկին վճիռ է կայացրել Anonymous խմբի հաքերների աղմկալի գործով, որոնք համաշխարհային  վճարման Visa, Mastercard եւ PayPal համակարգերի կայքերը կոտրելու փորձ էին կատարել:

22-ամյա Քրիստոֆեր Ուեզերհեդը, որը խմբի գլխավոր անդամն է, 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել, 28-ամյա Էշլի Ռոդսը՝ 7 ամսվա, 24-ամյա Փիթեր Գիբսոնը՝  վեց ամսվա պայմանական կալանքի: Փիթեր Գիբսոնը եւ 18-ամյա Ջեյք Բարչալը խոստովանել են իրենց մեղքը, սակայն վերջինիս դատավճիռը դեռ կայացված չէ, գրում է polit.ru-ն՝ վկայակոչելով AP-ին:

2010թթ. վերջին հաքերները վճարման համակարգերին ցանկացել էին պատժել WikiLeaks կայքին նվիրաբերությունները չփոխանցելու համար: Նրանք կոտրել էին վճարման համակարգերի կայքերի հիմնական էջերը, հասցված վնասը գնահատվել էր 5,5 մլն դոլար: