Հարավային Կորեայի ամերիկացի 73-ամյա բնակիչը ձերբակալվել է հարավկորեական բանկերից այլ պետություններում գրանցված իր կեղծ հաշիվներին  իրանական ակտիվներ փոխանցելու կասկածանքով։

Փոխանցված գումարը կազմել է 1,02 մլրդ դոլար։ Քննությունն առայժմ չի հրապարակում ձերբակալվածի անձնական տվյալները՝ բացի տարիքից եւ անունից։ Նրա անունը Չանգ է։

Իրանի կառավարությանը պատկանող միջոցները խաբեբան հանել էր 2011թ. Industrial Bank of Korea բանկից։ Ընդ որում, նա գործարքը հաստատող փաստաթղթեր էր ներկայացրել իրանական կողմից եւ Հարավային Կորեայի բանկից։

Քննիչները կասկածներ ունեն, որ հանցագործը կապեր է ունեցել Իրանում, գրում է Reuters-ը։

Կորեական բանկերում իրանական ակտիվների ընդհանուր ծավալը, ըստ հարավկորեական գործարար շրջանակների գնահատականի, 5-6 մլրդ դոլար է կազմում։