Հունվարի 27-ին «iPad» պլանշետը դառնում է երեք տարեկան: Ուղիղ երեք տարի առաջ` 2010թ. հունվարի 27-ին «Apple»-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը ներկայացրեց մի սարք, որն ազդարարեց նոր համակարգչային դարաշրջանի սկիզբը:
«Apple»-ի արտադրանքն իր տեսակի մեջ առաջինը չէր. պլանշետների շարքը թողարկվել էր դեռ 2000-ականներից: Սակայն դրանք թանկ էին եւ օգտագործման համար ոչ հարմար:
«iPad»-ի հաջողությունը մյուս արտադրողներին եւս սեփական պլանշետային համակարգիչների արտադրության մղեց: 2010-2011թթ. պլանշետները խոշոր ցուցահանդեսների գլխավոր հերոսներին էին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























