Apple ընկերությունը մտադիր է 128 ԳԲ հիշողությամբ iPad-ներ թողարկել: «Лента.Ру»-ն տեղեկացնում է, որ նոր iPad-ները, բացի հիշողությունից, չեն տարբերվի 4-րդ սերունդի iPad-ներից:
9to5Mac բլոգի տեղեկություններով ավելի տարողունակ պլանշետը հնարավոր է աշխատի iOS 6.1 օպերացիոն համակարգի նախնական տարբերով: Հավանական է նաեւ, որ 128 ԳԲ iPad-ի վրա գործի նաեւ iTunes 11-ը:
Նոր պլանշետի արտադրման մասին հստակ տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում:
Նշենք, որ մինչեւ այսօր արտադրված iPad-ների հիշողությունը կազմել է 16, 32, 64 ԳԲ:





























