Լուսնի մակերեւույթի վրա շուտով կարող են  գիտական բնակելի կայաններ հայտնվել: «Ռոսկոսմոսի» ռազմավարական ծրագրավորումների եւ նպատակային ծրագրերի վարչության ղեկավար Յուրի Մակարովի խոսքով` դա կլինի 2013 թվականից հետո:

Նա հաղորդել է, որ բնակելի կայաններ կառուցելու համար անհրաժեշտ կլինեն հող եւ ջուր, որոնք արդեն կան արբանյակի վրա եւ դա զգալիորեն կհեշտացնի մոլորակի յուրացման գործընթացը: Բացի այդ նա նշել է, որ Լուսնի վրա չկան որեւէ սեյսմիկ տատանումներ: «Կարելի է կառուցել որեւէ  կառույց, որը կօգտագործվի գիտական նպատակներով»,- նշել է Մակարովը:

Ավելի վաղ  հայտնի դարձել, որ 2020 թվականին Ռուսաստանը ծրագրել է տիեզերական համակարգեր մշակել` մարդկանց` Լուսին թռչելու համար: Այդ մասին ասվել է «ՌԴ տիեզերական գործունեությունը в 2013-2020 թվականներին» պետական ծրագրի  հիմնական դրույթների մեջ: Բաց այդ, գիտնականները Երկիր կբերեն լուսնային հողագնդի նոր օրինակներ` այն առավել մանրակրկիտ ուսումնասիրելու համար, հայտնում է ՌԲԿ-ն:

2012 թվականի աշնանը  ՌԴ փոխվարչապետ, ռազմա-արդյունաբերական հարցերը համակարգող  Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Լուսնի վրա ռազմակայանի կառուցումը կարող է դառնալ Ռուսաստանի գլխավոր նպատակը տիեզերքում մոտ տասնամյակներում: Բացի այդ նա ավելացրել է, որ իրադարձությունների այդպիսի զարգացմանը կարող է խոչընդոտել միայն մասնագիտացված կադրերի պակասը: