Իրանը ուղեծրում «կյանքի պարկուճներ» գտնելու նպատակով մեկնարկել է հրթիռ-կրիչ, որի խցիկում կապիկ է եղել: Ապարատը, որի խցիկում կապիկն էր, հունվարի 28-ին հաջողությամբ Երկիր է վերադարձել:

«Կյանքի պարկուճների» համար նախորդ թռիչքն Իրանը մեկնարկել է 2010 թվականի սկզբին, երբ Թեհրանն  իր սեփական արտադրության «Կավոշգար-3» հրթիռ կրիչով տիեզերք է ուղարկել առնետների, կրիաների եւ ճիճուների` գիտական հետազոտությունների համար, հաղորդում է ՎԶԳԼՅԱԴ թերթը:

Հիեցնենք, որ Իրանի  1979 թվականի հեղափոխության տարեդարձի կապակցությամբ կապիկին տիեզերք ուղարկելու մտադրությունների մասին հայտնի է դարձել եկու շաբաթ առաջ: Այդ մասին հայտարարել էր Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելին:

Նա հաղորդել է, որ դա կիրականացվի հունվարի 31-ից փետրվարի 10-ն ընկած ժամանկահատվածում եւ նվիրված կլինի 1979  թվականի հեղափոխության 34-րդ տարեդարձին: Նա լուսաբանել է, որ թռիչքի պատրաստություններին մասնակցել են երկու անձ,որոնք հիմա կարանտինի մեջ են: Նրանցից մեկի մեկնարկը կլինի առաջին փուլը, երբ մարդը կթռնի տիեզերք, որն էլ Իրանը մտադիր է իրականացնել առաջիկա  5-8 տարիների ընթացքում:

2011 թվականին Իրանը «Կավոշգար-5» հրթիռով կապիկ է ուղարկել ենթաուղեծրային 20 րոպեանոց թռիչքի` մինչեւ 120 կմ բարձրությամբ: Այն կապիկը մահացել էր վթարի հետեւանքով: