Ամերիկացի բեւեռախույցների խումբը ներթափանցել է անտարկտիկակն սառցե Ուիլանս լճխ խորքը. նրանք 801մ հորատանցք են բացել: Մասնագետներն արդեն ձեռնամուխ են եղել տեղեկատվության հավաքագրմանը:
«Discover» ամսագրի կայքը հայտնում է, որ առաջիկայում գիտնականները հորատանցքի մեջ կիջեցնեն համապատասխան գիտական սարքավորումները:Ուիլանս լիճը գտնվում է Հարավային բեւեռից 643 կմ հեռավորույթան վրա: Առաջիկա օրերին գիտնականները մտադիր են սկսել նմուշների վերցման գործընթացը:Ներկայումս Անտարկտիկայում սեյսմոլոգիական առումով հաստատվել է սառցի տակ գտնվող ավելի քան երեք հարյուր լճերի գոյությունը:





























