Հսկայական կաղամարին նկարահանած գիտնականները բացահայտել են հաջողության գաղտնիքը: Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, գիտնական արշավախմբի ծախսերը հոգածությունը հանձնառել է միլիարդատեր Ռեյ Դալիոն, ով գիտնականների համար ձեռք է բերել եւ տեխնիկապես հագեցրել ժամանակակից երեք բաթիսկաֆ, իսկ արշավախմբի օվկիանոսում ապրելու համար հատկացրել է իր անձնական զբոսանավը, որը եւս վերազինվել է համապատասխան թանկարժեք տեխնիկայով:
Մինչեւ վերջերս առասպելական համարվող կաղամարի հայտնաբերման համար գիտնականների բաժանվել են երեք խմբի, եւ ամեն խումբը ութից տասը ժամ է անցկացրել օվկիանոսի խորքերում:
Յուրաքանչյուր խումբ «ծովային հրեշին որսալու» սեփական ռազմավարությունն է որդեգրել: Մի խումբը խութերում ապրող մեդուզայից արձակվող լույսի խաբկանքով է փորձել «գայթակղել» կաղամարին: Բայց ապարդյուն: Երկրորդ խումբը լույսից բացի «զինվել է» ծովային կենդանիների արձակած ձայներ եւ ֆերամոններ վերարտադրող սարքով: Սակայն նրանք էլ հաջողության չեն հասել:
Ի վերջո կաղամարին որսացել է ճապոնացի Ցունեմի Կուբոդերայի խումբը, որը հասարակ, բայց արդյունավետ մեթոդ է կիրառել:
Նրանք բաթիսկաֆի պատուհանի մոտ փոքրիկ կաղամար են ամրացրել (կաղամարները կանիբալ են), եւ այս անգամ հսկա կաղամարը «խայծը կուլ է տվել»:
Գիտնականներին հաջողվել է մոտ տասնութ րոպե բնական միջավայրում նկարահանել հսկայական կաղամարին:
Նշենք, որ արշավախումբն աշխատանքը սկսել էր 2012-ի հունիսի 22-ից:





























