Գիտնականները եւս խոսել են աշխարհի վերջի մասին: Պարզվել է, մեր մոլորակը կոչնչացի նրա էներգիայի աղբյուրը` Արեգակը:Ըստ գիտնականների` 5 մլրդ տարի հետո Արեգակը կարող է ամբողջությամբ մոխրացնել Երկիրը:
Մասնագետներն ուսումնասիրելով կարմիր աստղը, որը կլանել էր մոլորակներից մեկին, պարզել են, որ նույնը կարող է տեղի ունենալ Երկրի հետ:Եւ թեեւ վերջին դեռ բավական երկար ժամանակ կա` ամբողջ 5 մլրդ տարի, սակայն արդեն հաղորդագրություններ կան այն մասին, որ Ամերիկայում աղետից խուսափելու համար արեգակնային ֆենոմենի ուսումնասիրման հատուկ բաժին է ստեղծվում:Ի դեպ, գոյություն ունի մեկ այլ վարկած, ըստ որի Երկիրն ամբողջությամբ չի ոչնչանա: Երկրային ուղեծրի շառավիղը կերկարի առնվազն 60 մլն կմ-ով, եւ Երկիրը կխուսափի կլանվելու հեռանկարից: Սակայն Երկրի մակերեւույթը կտաքանա առնվազն մինչեւ 2 հազ. աստիճանով:





























