Իրանը սկսում է ռազմական հրթիռների երկու նոր տեսակների արտադրությունը: Սյդ մասին, ըստ Reuters-ի, փետրվարի 6-ին հայտարարել է ԻԻՀ պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:

ՊՆ ղեկավարի խոսքով, այդ ժամանակակից զենքի զանգվածային արտադրությամբ եւ զինված ուժերին հատկացվելով կաճեն երկրի պաշտպանական հնարավորություններն օդում եւ ցամաքում:

Qaem հրթիռը նախատեսված է ուղղաթիռների, Toofan-5-ը՝ զրահատեխնիկայի խոցման համար:

Վահիդիի խոսքով, Qaem-ը թեթեւ կառավարվող հրթիռ է, որն «ունակ է խցել ցածր թռչող թիրախները, հատկապես ռազմական ինքնաթիռները», դրանք կայուն են մարտը վարելու էլեկտրոնային միջոցների նկատմամբ: