Facebook-ի iPhone-հավելվածը համալրվելու է. Օգտվողները հնարավորություն են ստացել տեսահոլովակներ տեսագրել եւ դրանք անմիջապես կիսվել սոցցանցի ընկերների հետ` օգտագործելով ծրագիրը, ասվում է Apple App Store-ի էջում:

Իր ցանկությամբ օգտատերը ընտրում է հոլովակը կամ ֆոտոն իր հեռախոսից, ձայնագրում այն կամ լուսանկարում: Ստացված արդյունքը կարելի է տեղադրել էջում կամ ուղարկել անձնական նամակներով:

Նշենք, որ նման գործառույթ դեկտեմբերին թողարկեց Google-ը` YouTube Capture-ը, որն օգտագործելով iPhone-ի եւ iPod Touch-ի տերերը կարող էին հոլովակները տեղադրել անմիջապես YouTube-ում: