«Apple» ընկերությունը հունվարի 29-ին պաշտոնապես ներկայացրել է 128 գեգաբայթ հիշողությամբ «iPad» պլանշետը:
Պլանշետը գործում է «iOS 6.1» օպերացիոն համակարգով, որը թողարկվել է հունվարի 28 –ին: Սարքը պատկանում է «iPad»-ի չորրոդ սերնդին. ունի նույնպիսի բնութագրիչներ, ինչ 2012 թ. հոկտեմբերին ներկայացված պլանշետը:
Նոր սարքը վաճառքում կլինի փետրվարի 5-ից: «Wi-Fi»-ով տարբերակը ԱՄՆ-ում կարժենա 799 դոլար, իսկ «Wi-Fi»-ով եւ բջջային մոդուլով տարբերակը` 929 դոլար, հաղորդում է «Լենտան»:





























