Microsoft ընկերությունը վաճառքի է հանել Office 2013 գրասենյակային ծրագրերի փաթեթը: Office 2013-ը հասանելի է 4 խմբագրությամբ. «Տան եւ ուսման համար», «Տան եւ բիզնեսի համար», «Պրոֆեսիոնալ» եւ «Պրոֆեսիոնալ+»: Վերջին տարբերակը նախատեսված է կորպորատիվ օգտագործողների համար:

Բազային տարբերակում («Տան եւ ուսման համար») ներառված են Word տեքստային խմբագիրը, Excel աղյուսակային խմբագիրը, պրեզենտացիաների համար նախատեսված PowerPoint-ը եւ OneNote նոթատետրը:

«Տան եւ բիզնեսի համար» տարբերակի դեպքում այդ ամենին ավելանում է Outlook փոստային ծրագիրը, իսկ «Պրոֆեսիոնալի» դեպքում` նաեւ Publisher հրատարակչական համակարգը, տվյալների բազայի կառավարման Access համակարգը: